«Արդեն մի քանի ամիս է՝ կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարան­ներ կառուցելու հարցը:

Իշխանությունները հույս ունեն, որ միջպետական մայրուղիների հարևանությամբ գործող ԱԳԼՃԿ-ները նման «կառույցներով» կահավորելու պարտադ­րանքով հնարավոր կլինի լրջորեն խթանել զբոսաշրջության զարգացումը:

«Փաստի» հավաստի տեղեկություններով, դեռևս անցյալ տարեվերջին ընդունված որո­շումների կատարման ընթացքը դրվել է մարզպետարանների վրա: Վերջիններս գրություններ են ուղարկում ԱԳԼՃԿ-ների տե­րերին՝ հորդորելով ապահովել զուգարաննե­րի համար նախատեսվող պահանջները՝

հաշվի չառնելով ոչ դրանց գտնվելու վայրը, ոչ հնարավորությունները, ոչ էլ այն հսկայա­կան ծախսերը, որ պետք է արվեն դրանց կառուցապատման վրա: Ստացվում է, որ պետությունը որոշել է տնտեսվարողների հաշվին «ծիտիկներ» դնել զբոսաշրջության զարգացման ծրագրերում:

Այսպիսի պար­տադրանքը, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են առաջացրել տնտեսվա­րողների շրջանում, հատկապես այն վայրե­րում, որտեղ ԱԳԼՃԿ-ների ֆինանսական շրջանառությունն անհամեմատելի է առավել ակտիվ վայրերի համանման կառույցների հետ: Նրանք պնդում են, որ պետությունը կարող է սահմանել որոշակի չափանիշներ, սակայն պարտադրելու իրավունք չունի, քանզի շուկայական հարաբերություններում տնտեսվարողներն իրենք պետք է մտահոգ­վեն այցելուներ գրավելու մասին, այլ ոչ թե առաջնորդվեն պետության պարտադրան­քով, առավել ևս, որ վերջինս ենթադրում է իրենց գրպանին ոչ հասանելի մեծ ծախսեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել