«Երբ 53 հարցուպատասխանից հետո ԱԺ-ում հայտարարվեց հերթագրում ելույթների համար և ցուցատախտակի վրա գրվեց 42 անուն, դահլիճում «ախ» լսվեց: Մինչ այդ իրենց առջև դրված նոր համակարգիչներից գրեթե չօգտվող պատգամավորները ձեռքները կամաց տարան դեպի «կոմպի կնոպկան», որ մի բանով զբաղվեն։ Այս քառօրյայից նաև Wi-Fi է միացված` ուղիղ դահլիճում․ ՀՀԿ-ի ժամանակ չկար:

Ի դեպ, նոր Հայաստանի նոր պատգամավորների առջև այս քառօրյայում նոր «այփադներ»` սենսորային համակարգիչներ են դրված` ավելի պստիկ ու սիրունիկ, քան ՀՀԿ-ի ժամանակ էր, բայց, ասում են, տեխնիկապես ոչ այնքան հարմար:

Համակարգիչները, ինչպեսև կառավարությունում, «Արմթաբ» են` տեղական արտադրության: Դեռ հուլիսին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել, որ այսուհետ և´ կառավարությունում, և´ ԱԺ-ում պետք է օգտվեն հայրենական արտադրությունից:

Խորհրդարանի աշխատակազմը, քափ-քրտինք մտած, հասցրել էր այդ այփադները մինչ կառավարության ծրագրի ներկայացումը տեղադրել-գործարկել: Իսկ ի՞նչ եք արել հին համակարգիչները` հարցրինք։ «Դրանք տրվում են աշխատակազմին` ըստ անհրաժեշտություն»: Ի դեպ, այդ «հին» համակարգիչները պառլամենտը նվեր էր ստացել Կորեայից, իսկ նորերը գնվել են նախկին աշխատակազմի կողմից։

«Դե, մի քիչ զեղչով` դրանք կարծես արժեն 170 հազար դրամ, գնվել են 130 հազարով` ի աջակցություն տեղական արտադրության»: Ի դեպ, «այդ այփադները ներքին շուկայում չեն վաճառվում և փչանալու դեպքում չեն նորոգվում, ուստի սկզբում գնվել է 130 հատ` «զապասով»։ Երբ պարզվել է, որ նոր խորհրդարանում լինելու է 132 պատգամավոր, թիվը հասցրինք 150-ի»,- ասաց աշխատակազմի մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել