Tert.am-ը գրում է.

ԱԺ-ն այսօր առաջին նստաշրջանի հերթական նիստը սկսել է ծրագրի վերաբերյալ խմբակցությունների անունից ելույթներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո կառավարության ծրագիրը կդրվի քվեարկության: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:  

ԱԺ նիստի օրակարգում է նաև  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, ինչը ենթադրում է, որ 17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը: Ըստ գործադիրի՝ պետական կառավարման համակարգի մարմինների թիվը կրճատվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Կառավարության նոր կառուցվածքով կվերացվի առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Բացի այդ, նախատեսվում է Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը:  Այն կվերանվանվի Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիացվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, որը կվերանվանվի Էկոնոմիկայի նախարարություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել