Խոյ: Նշանի ներկայացուցիչներին աստղերը բարեհաջող օր են խոստանում: Այն բոլոր գործերը, որոնց ձեռնամուխ կլինեք այսօր, հեշտությամբ կստացվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, անսպասելի գումարային մուտքեր կունենաք: Խուսափեք ռիսկային քայլերից: Մտերիմները հնարավոր է՝ ձեր աջակցության կարիքն ունենան: Սիրելիի հետ հարաբերություններում եթե խնդիրներ ծագեն, ապա այսօր դրանք վեճի չեն վերաճի, իրենց լուծումը կգտնեն և ոչ մի կերպ չեն ազդի ձեր համատեղ ծրագրերի վրա:

Ցուլ: Վերականգնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը: Ինքնավստահություն դրսևորեք թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերություններում: Այսօր հնարավոր է ֆինանսական աջակցություն ստանաք կամ եկամտի նոր աղբյուր գտնեք: Հնարավոր են հանդիպումներ, նոր ծանոթություններ, որոնք կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: Նրանք, ովքեր գտել են ընտանեկան երջանկությունը, ստիպված կլինեն վերահսկել իրենց հույզերը, որպեսզի խուսափեն վիճաբանություններից:

Երկվորյակ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Հնարավոր են որոշ տհաճ անախորժություններ: Խնդիրներ կծագեն փոստի, տրանսպորտի ոլորտի աշխատանքների հետ: Ճանապարհորդությունները լավ կդասավորվեն: Տուգանքներից խուսափելու համար կարգ ու կանոն պահպանեք: Անձնական կյանքում ծագած խնդիրներն անակնկալ կերպով կլուծվեն, կփոխեք մտերիմներից որևէ մեկի հանդեպ ձևավորած ձեր կարծիքը: Շատերի համար պարզ կդառնա, թե ինչ ընթացք տան հարաբերություններին, վերջապես կկողմնորոշվեք ձեր ցանկությունների մեջ:

Խեցգետին: Այսօր քննադատաբար կմոտենաք այն ամենին, ինչը ներկա պահին շրջապատում է ձեզ: Ընտրության առջև կկանգնեք, կդժվարանաք կողմնորոշվել: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել գնումներից, քանզի անորակ իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծ է: Սիրելիի հետ հարաբերություններում ի հայտ կգան որոշ կասկածներ: Կկորցնեք վստահությունը մտերիմների, նաև ձեզ անմնացորդ նվիրված մարդկանց հանդեպ: Երեկոն կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց ընկերակցությամբ, ինչն էլ դրական կազդի ձեր հոգեվիճակի վրա:

Առյուծ: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ ցանկոություն կունենան մի կողմ դնելու բոլոր գործերը և լիարժեք վայելելու իրենց հանգիստը: Փորձեք առավոտը լավ սկսել, զբաղվեք մարմնամարզությամբ: Այսօր հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, որոնք մոտ ապագայում կհաջողվի իրագործել: Հարազատների հետ ցանկացած զրույց կարող է լուրջ վեճի վերածվել, այնպես որ, ժամանակին կանգ առեք, կարիք չկա մինչև վերջ ձեր տեսակետը պնդելու: Փորձեք ավելի հանդուրժող լինել և փոխզիջումների գնալ, այլապես վտանգի տակ կդնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Կույս: Այսօր դժվարություններ կծագեն աշխարհընկալման հետ: Ձեզ մեկուսացված կզգաք: Նշանի ներկայացուցիչներից ոմանք չափազանց ամաչկոտ կլինեն, ոմանք էլ չեն կարողանա զսպել իրենց բարկությունն ու կատաղությունը: Այսօր խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել, կտրուկ քայլեր ձեռնարկել, վերջնական որոշումներ կայացնել: Մտերիմներից ոմանք կարող են հունից հանել ձեզ: Ամենայն հավանականությամբ, չեք կարողանա ձեր դժգոհությունն արտահայտել և ամեն բան կթաքցնեք ներսում, ինչն ավելի կբարդացնի ձեր հոգեվիճակը: Փորձեք հանգիստ զրուցել և անհամեմատ թեթևացած կզգաք:

Կշեռք: Այսօր պետք չէ ծրագրեր կազմել: Բարդ գործեր ևս մի ձեռնարկեք, հակառակ դեպքում հիասթափություն կապրեք: Օրվա ընթացքում փորձեք բարձր պահել տրամադրությունը և չընկճվել: Ստեղծված ցանկացած իրավիճակ հօգուտ ձեզ օգտագործեք: Մտերիմների հետ հարաբերությունները ջերմ են: Կկարողանաք արտահայտել նրանց հանդեպ ունեցած ձեր ամբողջ սերն ու հոգատարությունը: Ընտանիքի գրկում ձեզ սիրված ու պաշտպանված կզգաք:

Կարիճ: Օրն այնքան էլ բարեհաջող չէ գործնական շփումների համար: Կկարողանաք ինքնադրսևորվել, եթե դրական տրամադրվածություն պահպանեք, հավատաք սեփական ուժերին: Ընկերների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, անգամ նրանք, ովքեր միշտ օգնել են ձեզ, այսօր խիստ զբաղված են սեփական խնդիրներով: Այսօր անհանգստացած կլինեք հարազատների առողջական վիճակով, կշրջապատեք նրանց սիրով ու ջերմությամբ: Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ կտիրի:

Աղեղնավոր: Այսօր ստիպված կլինեք հետաձգել նախապես ծրագրված մի շարք գործեր: Ճանապարհին հնարավոր են խցանումներ, ինտերնետի, բջջային կապի հետ խնդիրներ կծագեն: Մի անտեսեք առողջական գանգատները: Հրաշալի օր է վատ սովորույթներից ձերբազատվելու համար: Առողջ ապրելակերպ վարեք, հետևեք ձեր սննդակարգին: Մտերիմների հետ հարաբերություններն հանգիստ են: Երեկոյան ոչինչ մի ծրագրեք, անցկացրեք այն տանը, փորձեք հանգստանալ և լիցքաթափվել:

Այծեղջյուր: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ջրհոս: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Ձկներ: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու կկարողանաք մեծ եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել