Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆյոկյեր քաղաքի քաղաքապետն արգելել է տեղի շներին բարձրաձայն հաչալ. որոշումն արժանացել է քաղաքային խորհրդի հավանությանը: Նոր կանոնը խախտողների տերերին 68 եվրո տուգանք է սպառնում, հաղորդում է BBC-ին:

Ֆյոկյերի քաղաքապետ Ժան-Պիեռ Էստյեն պնդում է, որ արգելքն անհրաժեշտ է, քանի որ որոշ շներ հաչում են գրեթե շուրջօրյա և «փչացնում» հարևանների կյանքը:

Կենդանիների իրավունքների պաշտպաններն արդեն վրդովված են, բայց քաղաքապետը շեշտում է, որ շների դեմ ոչ մի անձնական հակակրանք չունի և չի պատրաստվում դրանց տերերին ամեն առիթով տուգանել: Կանոնախախտները կտուգանվեն հարևանների բողոքների դեպքում:

Կենդանիների իրավունքների պաշտպանները պատրաստվում են քաղաքային իշխանություններին դատի տալ, պնդելով, որ հաչալը շների համար բնական երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել