Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է լրացուցիչ մեկ միլիոն բարել նավթ արդյունահանելու ծրագրերի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մարտահրավեր ունենք. լրացուցիչ մեկ միլիոն բարել նավթի արդյունահանումը: Այսպիսով, մեր տնտեսությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կստանա»,- ասել է Մադուրոն:

Նրա 2019թ.-ի ծրագրերի մեջ է մտնում նաև ոսկու արդյունահանման եռակի աճը:

«Մենք ծրագրում ենք եռապատկել ոսկու, ինչպես նաև գազի, պողպատի, երկաթի և ալյումինի արդյունահանումը»,- ասել է Մադուրոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի պետական PDVSA նավթագազային ընկերության նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել