Հատկապես գյուղական համայնքներում ՏԻՄ-ից բնակիչների դժգոհությունները տարեցտարի ավելանում են, վերջին շրջանում մոդայիկ են դարձել ճանապարհներ փակելն ու գյուղապետի հրաժարական պահանջելը:

Շատ դեպքերում դժգոհություններն արդարացված են, որոնց հիմքում, իմ կարծիքով, արդեն մեկ տասնամյակից ավելի գործող կարգն է՝ գյուղապետերը կարող են անսահմանափակ ընտրվել:

Աշխարհում չկա մի օրինակ, երբ նույն պաշտոնում շատ երկար ժամանակ մնացող մարդը չլճանա: Դա չգրված օրենք է: ԱՄՆ-ում, օրինակ, իրենց դեսպաններին այլ երկրներում 3 տարուց ավելի չեն պահում, պաշտոնյաներին նույն աթոռին չեն թողնում 4-5 տարուց ավելի:

Բնական է, որ 20 տարի գյուղապետի աթոռին բազմած մարդն ավելի մեծ ախորժակ կունենա ավելի երկար մնալու, կոռումպացված չինովնիկը՝ ավելի շատ կաշառք ուտելու: Եթե օրենքով լինի սահմանափակում, օրինակ՝ 2 անգամից ավելի ընտրվելու առումով, կարծում եմ՝ գյուղերում ՏԻՄ արդյունավետությունը կբարձրանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել