Իսկապես շատ կարևոր դիտարկում է։ Կառավարության ծրագրի մեջ՝ կրթության բլոկում, իսպառ բացակայում են դրույթներ, որոնք վերաբերում են մեր ազգային ինքնությանը։ Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցում իր մեծ դերակատարումն են ունեցել և շարունակում են ունենալ մեր ազգային արմատները և դրանց պահպանումը։

Սակայն ականատեսն ենք լինում, որ Ազգային ժողովին ներկայացրած Կառավարության ծրագրում՝ կրթությանը հատկացծված բաժնում, այս իմաստով ոչ մի դրույթ չկա։
Ինչո՞ւ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել