Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար անհասկանալի է հայկական կողմից ԱՄՆ դեպարտամենտ հարցումներ ուղարկելը։ Միևնույն ժամանակ նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր կարծիքով՝ խնդիր կա նաև թարգմանության հետ կապված։ Տոնոյանը նկատեց, որ իրենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, այլ ոչ թե զինվորականներ։

«Հավանաբար, հարցումներ են եղել, իրենք էլ իրենց կարծիքը հայտնել են, որ չեն աջակցում մեր՝ ՌԴ-ի հետ համատեղ ծրագրին։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն»,- ասաց նա։

Հարցին՝ ԱՄՆ արձագանքն ինչ-որ հետևանքներ կարո՞ղ է ունենալ, Տոնոյանը պատասխանեց․ «Տեսնում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, կարծում եմ՝ բարոյական առումով անխոցելի է, և որևէ  կերպ չի կարող շահարկման առիթ հանդիսանալ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Սիրիա 83 հոգանոց մասնագետների խումբ ուղարկելը օրենքի խախտմամբ է եղել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ամեն բան եղել է իրավաչափ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել