Azatutyun.am-ը գրում է.

«Իշխանությունները չեն կարող մեզ կասեցնել», - հայտարարել է դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին՝ Թուրանի հետ զրույցում:

«Վերջին, բազմամարդ հանրահավաքը ի ցույց դրեց մեր քաղաքացիների կամքն ու հանձնառությունը: Իշխանությունը հասկացավ՝ չնայած ճնշումներին ու լռեցման փորձերին, հասարակությունը կարող է դիմակայել ու հակազդեցություն ցույց տալ ռեժիմին», - նշել է Ջամիլ Հասանլին:

Հունվարի 19-ին հազարավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ընդդիմության դեմ ճնշումները դադարեցնելու պահանջով: Հաջորդ հանրահավքը, ըստ ընդդիմության առաջնորդի, նվիրված կլինի կոռուպցիայի դեմ պայքարին ու խնդրահարույց վարկերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել