Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխության սահմանումը պետք է տալ, քանի որ այդ հասկացության ընկալման տարբերություններ կան:
 
«Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: Հենց այստեղ է հեղափոխությունը», - Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Վարազդատ Կարապետյանը՝ կարծիք հայտնելով կառավարության ծրագրի նախագծի մասին:
 
Պատգամավորի խոսքով՝ իշխանության ընդդիմախոսները պետք է ցույց տան լրացուցիչ ճանապարհներ՝ օգնելու ինչպե՞ս, ինչ ոլորտներում է հնարավոր մարդու ստեղծարար ուժը աշխատեցնել: 
 
«Պետք է ցույց տալ ինչպես անել, որ մարդիկ ավելի լավ, ավելի շատ աշխատեն մեր երկրում, զգան իրենց այդ աշխատանքի մեջ, սիրեն այդ աշխատանքը, մենք էլ՝ մեր աշխատանքը, վերջիվերջո, որովհետև մեր դահլիճում տխուր է անցնում օրը, եթե նկատել եք: Ժպիտ չկա, դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում: Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ:
 
Իհարկե, այստեղ լուսամուտներ չկան, բայց պետք է սկսենք կոտրել այս իրավիճակը ու դուրս գանք այս իրավիճակից», - ժպտալով հայտարարեց Վարազդատ Կարապետյանը:
 
Նրա այս ելույթը առաջացրեց դահլիճում նստած վարչապետի ծիծաղը: 
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել