Tert.am-ը գրում է.

Հնդկաստանը հայտ է ներկայացրել 21 ռուսական ՄիԳ-29 կործանիչ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության համակարգի իր աղբյուրին:

«Այժմ քննարկվում են պայմանները», - ընդգծել է գործակալության զրուցակիցը: Դելիի որոշումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հնդկական ռազմաօդային ուժերին չեն բավականացնում այդ դասի ինքնաթիռները՝ ֆրանսիական Rafale-ների մատակարարումների հետ կապված խնդիրների և բարձր գնի ֆոնին:

Ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել