Independent պարբերականի կարծիքով՝ ֆրանսա-ամերիկյան դերասան Թիմոթի Շալամեն Հոլիվուդի ամենաոճային տղամարդն է:

Ոճաբաններն առաջին անգամ դերասանի նախասիրությունները գնահատել են հունվարին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Շալամեն արարողության ժամանակ հայտնվել է ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տան ԲԴՍՄ ոճով սև փայլուն կրծքագոտիով, որը շուտով դարձել է տղամարդկանց ամենատարածված թրենդներից մեկը:

Քննադատների հավանությանն է արժանացել նաև Alexander McQueen-ի պայծառ պրինտով կոստյումները, որոնցով դերասանը այցելել է «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխությանը և Լոնդոնի միջազգային կինոփառատոնին: Դրանցից մեկը զարդարված է եղել ներկի գունագեղ «հարվածներով», իսկ երկրորդը՝ խոշոր կարմիր վարդերով:

Նորաձևության փորձագետների ուշադրությունը գրավել է նաև դերասանի BAFTA մրցանակաբաշխությանը կրած հագուստը. արծաթագույն, սև-կարմիր ընձառյուծի պրինտով պիջակ, նույն կտորից վերնաշապիկ, սև տաբատ և երկարաճիտք կոշիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել