2019-ին  Խաղաղության նոբելյան մրցանակի ավելի քան 300 թեկնածու է հավակնում։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը։

«Մենք 304 թեկնածու ունենք՝ 2019-ի Խաղաղության նոբելյան մրցանակի համար, նրանցից 219-ը ֆիզիկական անձինք են, 85-ը՝ կազմակերպություններ»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս տարի թեկնածուների մեծ թիվ է գրանցվել։ Այնուամենայնիվ, հավակնորդների թվով ռեկորդակիր է համարվում 2016-ը։ Այդ ժամանակ Խաղաղության նոբելյան մրցանակի 376 թեկնածու է հավակնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել