Փետրվարի 12-ի երեկոյան Մեգան Մարքլը և արքայազն Հարին ներկա են գտնվել ներկայացմանը, որը տեղի է ունեցել Լոնդոնի բնական գիտությունների թանգարանում, գրում է Daily Mail-ը։ Ներկայացումը ձոնված է եղել Չարլզ Դարվինի 210-ամյակին։ Սասեքսի դքսուհին առաջին անգամ է հանրությանը ներկայացել սկանդակից հետո, որը հրահրել է նրա հայրը՝ Թոմաս Մարքլը։ Ավելի վաղ նա հրապարակել է իրեն հղված Մեգանի նամակը, որը մամուլում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել։ Մեգանն ինքնավստահ տեսք ուներ և ժպտում էր։

Այն բանից հետո, երբ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ Քեյթ Միդլթոնը շլացրեց իր տեսքով բոլորին, հասարակությանը հետաքրքրում էր Մեգան Մարքլի պատասխան քայլը։ Արքայազն Հարիի հղի կինն ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի էլեգանտ մարմնագույն «գրասենյակային» ոճի հագուստով էր՝ 1900 դոլար արժողությամբ, իսկ 1155 դոլար արժողությամբ վերարկուն բրիտանական Amanda Wakeley ապրանքանիշին է պատկանել։ Դքսուհու խակ կանաչ երանգի կոշիկները և կլատչը Ralph Lauren ապրանքանիշի էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել