Ավստրալիայի բնակչուհին երեք տարի հետապնդել է նախկին ընկերոջը, որը ժամանակին եղել է նրա պլաստիկ վիրաբույժը: Ըստ Daily Mail-ի՝ արդյունքում կնոջը դատի են տվել:

Լուկաս Սթրադվիկը սիրահարվել է Շերիլ Լուիզ Բրուքսին, երբ նա դեռ իր հիվանդն էր: Ավելի քան երեք տարի առաջ զույգը բաժանվել է, սակայն կինը շարունակել է հետապնդել Լուկասին:

Միայն 2018-ին 56-ամյա Բրուքսը իր սիրելիին 4972 նամակ է գրել, որոնցում տեղեկացրել է, որ չի կարող ապրել առանց նրա և որ ոչ ոք բացի իրենից արժանի չէ նրան: Կինը նաև փորձել է կապվել պլաստիկ վիրաբույժի հետ հեռախոսով և ապարդյուն օրական 20 անգամ զանգահարել է նրան:

Սթրադվիկն արգելափակել է նրա կոնտակտները և փոխել իր հեռախոսահամարը, սակայն կինը միշտ հնարավորություն է գտել կապնվելու նրան: Տղամարդը դիմել է ոստիկանություն, որտեղ Բրուքսի դեմ գործ են հարուցել:

Դատավարության ընթացքում պարզվել է, որ կինը նախկին ամուսնից բաժանվելուց հետո ծանր ապրումների մեջ է և գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Արդյունքում դատարանը 1.2 հազար դոլար տուգանք է սահմանել և բժշկին մոտենալու կնոջ իրավունքը սահմանափակող երկամյա արգելիքի դատական հրաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել