ԱՄՆ-ի արձագանքը Սիրիայում մեր մարդասիրական ներկայությանը ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակներում, ինձ համար սպասելի էր: ԱՄՆ-ն նմանատիպ հայտարարությամբ հանդես չէր գա, եթե ՀՀ-ն ժամանակին հավուր պատշաճի ներկայացներ Սիրիայից Հայաստան հայազգի փախստականների մասին տեղեկությունը: Թուրքիան թուրքմեններին այնպես ներկայացրեց, որ նրանք կոտորվում ու սպանդի են ենթարկվում, որ Թուրքիան պարզապես չի կարող աչք փակել այդ վիճակի վրա և այլն, և այլն, մինչդեռ մենք զբաղված էինք ինչ-որ անհատներին դուր գալու գործով և անգամ որոշ դեպքերում չաջակցելով հայազգի բնակչության դուրս բերմանը Սիրայից՝ փաստացի դարձնելով կենդանի վահան ու, այսպես ասած, լավություն անելով որոշ ուժերի և անհատների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել