Մոցարտի ճակատագիրը հեշտ ու պարզ համարել չի կարելի։ Հանճարեղ կոմպոզիտորը, որով հպարտանում էր ողջ Եվրոպան, մահացավ աղքատության մեջ և թաղվեց առանց առանձնահատուկ ճոխության, հասարակ գերեզմանատանը։ Նրա տանը գումար ընդհանրապես չկար, իսկ ընտանիքը խոշոր պարտքեր ուներ։

Երբ նրա մահից 50 տարի անց ցանկացան գտնել Մոցարտի գերեզմանը, չհայտնաբերվեց ո՛չ որևէ գրություն, ո՛չ էլ հուշարձան։ Գտնվել է գերեզանը հրաշքով. կոմպոզիտորի կնոջ ընկերներից մեկւ մի օր անցնելիս է եղել մի գերեզմանատան կողքով իր որդու հետ։ Հենց երեխան է հիշել, թե որտեղ է թաղված մեծ կոմպոզիտորը։  

Վիեննան, որտեղ ապրում և աշխատում էր Վոլֆրանգ Ամադեուսն ու որտեղ նրան մշտապես չէր բավականացնում գումարը, իրականում հրաշալի քաղաք էր։ 1790 թ. որպես Ռուսաստանի դեսպան այստեղ նշանակվեց Անդրեյ Կիրիլովիչ Ռազումովսկին։ Վերջինիս կինը ծնունդով Վիեննայից էր, և Անդրեյն ինքը շատ էր սիրում արվեստը, գլուխ էր հանում երաժշտությունից ու կերպարվեստից, ջութակ էր նվագում։ Նա արագորեն ծանոթություն հաստատեց Մոցատի հետ և որոշեց աղքատ հանճարի կյանքը բարելավել։ 1791 թ. սեպտեմբերին նա Մոցարտի մասին նամակ գրեց իշխան Գրիգորի Սլեքսանդրովիչ Պոտյոմկինին, որում պատմում էր տաղանդավոր կոմպոզիտորի մասին՝ ակնարկելով, որ նա բավարար գումար չունի և եթե նրան լավ վճարեն, ապա Մոցարտը հաստատապես կտեղափոխվի Ռուսաստան։ Ռազումովսկին անգամ պատրաստ էր իր խնամակալության տակ վերցնել Մոցարտին, որպեսզի հետագայում նրան Ռուսաստան ուղարկի և նրա ստեղծագործությունները Պոտյոմկինը լսի։

Պոտյոմկինի երաժշտական ճաշակն այնքան էլ սուր չէր, սակայն նա ամեն հարցում խիզախություն էր ցուցաբերում։ Նրա մոտ որպես դիրիժոր աշխատում էր Մոցարտի ընկերը՝ կոմպոզիտոր Ջուզեպե Սարտին։ Կարելի է ենթադրել, որ մեծ ձգտումներ ու ցանկություններ ունեցող Մոցարտն անմիջապես կհամաձայներ առաջարկին՝ տեղափոխվել և աշխատել մի հրաշալի նվագախմբի հետ։

Հայտնի է, որ Պոտյոմկինը ցանկանում էր Եկատերինոսլավում երաժշտական դպրոց կամ կոնսերվատորիա բացել։ Անգամ դրա համար հատուկ վայր էր ընտրել։ Անխոս, Ռազումովկսին գիտեր, թե ինչ է անում՝ Պոտյոմկինին խորհուրդ տալով հրավիրել հենց Մոցարտին։ Կարելի է նաև կռայել, թե ինչ ընթացք կունենար հանճարեղ Ամադեուսի կյանքը, եթե նա ընդուներ զարգացման այս առաջարկը։

Ցավոք, Պոտյոմկինն այդպես էլ չպատասխանեց Ռազումովսկու նամակին, հետևաբար համաձայնություն չկնքվեց։ Ի դեպ, Պոտյոմկինը դրանից քիչ ժամանակ անց՝ 1791 թ. հոկտեմբերին մահացավ, իսկ դեկտեմբերին կյանքից հեռացավ Մոցարտը։ Ռազումովսկին ցնցվել էր Մոցարտի մահի կապակցությամբ և Ռուսաստանում գտնվելու պահին գրել է. «Մոցարտի կորուստը մեզ աղքատության մեջ կթողնի»։ Հետաքրքիր է, որ 1808 թ. Մոցարտի որդին՝ Ֆրանց-Քսավերիուս Մոցարտը ուղրևորվել է Լվով, որտեղ էլ ապրել է ավելի քան 30 տարի, երաժշտություն է դասավանդել տեղի արիստոկրատներին և այնտեղ երաժշտական դպրոց է հիմնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել