Panorama.am-ը գրում է.

Կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառող կազմակերպություններն ուղղակիորեն խոչընդոտում են կրթությանը որակը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը սահմանափկելու օրենսդրական նախաձեռնության, ոլորտում առկա խնդիրների մասին:

Նա նշեց, որ բազմաթիվ բողոքներ է ստացել դասախոսներից, ինքն էլ է առնչվել այդ խնդիրներին։ Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը, շատ տեղերում գնացել են հենց գովազդը սահմանափակելու, արգելելու ճանապարհով։ 

«Իհարկե, խնդիրն ամբողջությամբ չի կարող լուծվել, որովհետև օն-լայն տիրույթում կշարունակվի, բայց, այնուամենայնիվ, որոշակի զգաստացման գործիք կհանդիսանա»,- նշեց պատգամավորը։

Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կլինի հանրային քննարկում, ԱԺ հանձնաժողովում կքննարկվի,  միգուցե լինեն լրամշակումներ, նաև գաղափարներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել