Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հորդորում է լավ ապրելու համար աշխատել, ոչ թե սպասել որևէ բանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ջանջուղազյանն ասաց փետրվարի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Լավ ապրելու միակ ճանապարհը աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»,- ասաց Ջանջուղազյանը` նկատելով, որ պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել