Երգչուհի Ռիփփին Սիրո տոնի կապակցությամբ նոր ֆոտոշարք է արել, որը տրամադրել է BlogNews.am-ին: Լուսանկարների հեղինակը Վահե Ստեպն է։ երգչուհին նշում է, որ իր ֆոտոշարքի ոճն ինքն է ընտրում, երբեմն էլ կարում է իր հագուստը․ «Սիրո տոներն ինձ համար շատ գեղեցիկ են, ինչպես նաև հատուկ նշանակություն ունեն ինձ համար, մանավանդ այս տարի: Ինձ համար շատ սիրառատ տարի է, բայց ուզում եմ դրա մասին դեռևս լռել: Իհարկե, Սիրո տոնը նաև աշխատանքային եմ անցկացնելու»:

Երգչուհու կողքին պետք է լինի անկեղծ, քաջ և մարդկային բոլոր կարևոր հատկություններով օժտված տղամարդ: «Իմ սիրտը գրավելը շատ դժվար է: Ես շատ կամակոր եմ, միգուցե շատ հարցերում զիջող չլինեմ կամ ինչ-որ կամակորություններ անեմ: Կարող եմ ինձ փոքր երեխայի նման պահել, բայց հասկանում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ: Ի դեպ, աշխատանքում ես բացարձակ այդպիսին չեմ, իսկ անձնական կյանքում շատ կամակոր եմ»:

Ռիփփին չկարողացավ առանձնացրել տղամարդու կողմից ստացած ամենատպավորիչ նվերը, բայց հիշեց ծննդյան օրը ստացածը. «Հայրս ինձ շատ զարմանալի և հետաքրքիր հայելի էր նվիրել, այն յուրօրինակ տեսք ուներ: Ես շատ եմ սիրում հայելու մեջ նայել: Այդ հայելին ինձ համար ամենահաճելի և տարբերվող նվերն է եղել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել