Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նպաստել խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Ն.Փաշինյանը չպետք է լարի իրադրությունն իր հայտարարություններով, այլ ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելու համար, ինչն ընգծվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում», - «Интерфакс-Азербайджан»-ին ասել է Լ. Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի են հայկական կողմի մեղադրանքները Բաքվի «ագրեսիվ հռետորաբանության» և բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխելու փորձի վերաբերյալ:

«Մի կողմից, նա խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմանների ստեղծման կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության» համար, իբր, երկիրը բնակչությանը նախապատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Ճշմարտությունն այն է, որ խոսքը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանության», այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունների մասին է», - ասել է Լ.Աբդուլլաևան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել