Aysor.am-ը գրում է.

2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը փորձում էր հասկանալ՝ ինչպե՞ս է փոխհատուցվելու Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը սպառողների համար այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու: Պատգամավորը նաև մտավախություն ուներ, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ բանակցությունները չստացվեն, ապա կարող է կուտակվել ներքին պարտք:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ իր համար անհասկանալի է պատգամավորի հայտարարությունը ներքին պարտք ձևավորվելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել