Ես խաղաղություն եմ ուզում: Խաղաղություն եմ ուզում, քանի որ չեմ ուզում այլևս՝ որդեկորույս մայրեր լինեն, որբացած երեխաներ լինեն, ամուսնուն կորցրած հայուհիներ լինեն...

Խաղաղությո՞ւն եմ ուզում: Բայց ումի՞ց: Ադրբեջանցո՞ւց... Այն ադրբեջանցուց, ով հիմա, հենց հիմա նոր զինատեսակ գնելու պայմանագիր է կնքում, այն ադրբեջանցուց, ով հենց հիմա դիրքում իրականացնում է ինժեներական աշխատանքներ, որոնք ռազմագիտության մեջ հայտնի են որպես պատերազմին նախապատրաստվող աշխատանքներ: Այն ադրբեջանցուց, ով համարում է, որ Երևանն իրենն է, Սևանն իրենն է, Սյունիքն իրենն է... Այն ադրբեջանցո՞ւց եմ ուզում, որ հրետանիով ու մնացած բոլոր հեռահար զինատեսակներով ընտրել է որպես թիրախ բնակավայրերը, դպրոցները...

Այո՛, ես խաղաղություն եմ ուզում, դրա համար ես զենքս ամեն օր մաքրում եմ, դրա համար ես ամեն օր անվտանգությանս պատն եմ ամրացնում, դրա համար ես ամեն օր նախ՝ պաշտպանության, հետո` հակահարվածին եմ պատրաստվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել