Այս միջոցը ձեզ կզարմացնի իր արդյունավետությամբ։

Մենք բոլորս գիտենք երկու այնպիսի հայտնի ու օգտակար բույսերի մասին, ինչպիսիք են կոճապղպեղն ու քրքումը։ Նրանք գերմթերքներ են համարվում, և ներկա դրությամբ գոյություն ունեն շատ հետազոտություններ, որոնք ապացուցում են դրանց օգտակար հատկություններն առողջության համար, հատկապես դրանց առավելությունները բորբոքումների ժամանակ։

Ահա թե ինչու այժմ կներկայացնենք բացառապես ախտահանող ու հակաբորբոքային մի միջոցի բաղադրատոմս, որն իր մեջ ներառում է կազդուրիչ հատկություններ ունեցող այս 2 համեմունքները։

Եթե դուք տառապում եք քրոնիկ բորբոքման նշաններից, ինչպիսիք են՝ հոդացավերը, մկանացավն ու մկանների կծկվածությունը, գլխացավերը, հոգնածությունը, մաշկի ցանը կամ աղիների դիսկոմֆորտը, լավ կլինի՝ իմանաք դրա սկզբնապատճառն ու անցնեք բժշկական հետազոտություն։

Արժե նաև՝

  • Սննդակարգից բացառել այն մթերքները, որոնց նկատմամբ ձեր օրգանիզմը զգայունություն է դրսևորում։
  • Ազատվել վարակներից։
  • Վերացնել սննդարար նյութերի պակասը։
  • Կանոնավոր կերպով դետոքսիկացիա իրականացնել։
  • Փոխել կենսակերպը՝ քունը, շարժումները ու սթրեսը կառավարելու եղանակները։

Քրքումը բնության մեջ եղած լավագույն հակաբորբոքային միջոցներից է։ Սև պղպեղի համադրությամբ այն կտրուկ լավացնում է օրգանիզմի կողմից դրա կլանումը։ Կատարյալ է նաև այտուցների անցկացման, մարսողության հետ կապված խնդիրների, արյունը մաքրելու, մաշկային հիվանդությունների, քաղցկեղի դեմ պայքարի և այլ դեպքերում։

Կոճապղպեղը լավ հայտնի է իր հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով։ Արդյունքում դա նրան սեզոնային գրիպի դեմ պայքարի հիանալի միջոց է դարձնում ու բարձրացնում է իմունիտետը։ Այն նաև արդյունավետ է բորբոքումների, սրտխառնուքի ու մկանացավերի դեմ պայքարում։

Բանանը հարուստ է ածխաջրածիններով, բջջանյութով ու սպիտակուցի ոչ մեծ քանակությամբ։ Դա իսկապես լիարժեք ու օգտակար սննդատեսակ է։

Դրանք նաև օգնում են քչացնել այտուցները, հատկապես կանանց մոտ, նպաստում են մկանային զանգված հավաքելուն։ Օգնում են մկաններին արագ վերականգնվել ու տալիս են մաքուր էներգիայի լիցք։

Քրքումով և կոճապղպեղով հակաբորբոքային սմուզիի բաղադրատոմսը

Փորձեք այն օգտագործել առաջին անգամ համեմունքների քիչ քանակություն օգտագործելով, ապա աստիճանաբար դրանց քանակն ավելացրեք մինչև բաղադրատոմսում նախատեսված քանակության չափին հասնելը։

Այս միջոցը նվազեցնում է ինսուլտի հավանականությունը, ինչպես նաև խթանում է աղիների աշխատանքը և բարելավում ձեր աշխատունակությունն ու արտադրողականությունն օրվա ընթացքում․

  • բանան,
  • առանց կորիզի 3-5 խուրմայի չիր,
  • կես ճաշի գդալ մեղր՝ ըստ ցանկության,
  • կես բաժակ նուշի կամ քունջութի կաթ,
  • աղացած սև պղպեղ՝ մի քիչ,
  • կես թեյի գդալ կոճապղպեղի թարմ քերած արմատ, ինչպես նաև դարչին՝ ըստ ցանկության։

Բոլոր բաղադրամասերը լցնել բլենդերի մեջ։ Խառնել մինչև միատարր զանգված դառնալը։ Լցրեք գավաթի մեջ և վրան դարչին ցանեք։

Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-4 անգամ, 250-300 մլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել