Խորհրդարանը շարունակում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը գումարվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը քննարկելու նպատակով: 

Նշենք, որ ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական հեղափոխության ծրագիր չի ներկայացրել: Եթե չփոխվի, ըստ նրա՝ ԲՀԿ-ն կողմ քվեարկել չի կարող:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ խմբակցության դիրքորոշումը կարտահայտեն խմբակցության անունից ելույթով, միևնույն ժամանակ ասել էր, որ ծրագիրը կոնկրետ չէ և չի պատասխանում «ինչպես» հարցին:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումից և հաստատումից հետո ԱԺ քննարկման կներկայացվի Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ 17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել