Չինաստանում մեծահարուստն այցելել է իր հայրենի գյուղ և տեղի բնակիչներին արևելյան օրացույցով Խոզի տարվա գալստյան կապակցությամբ նվերներ է բաժանել։

Xinjiang Tiandi Group կազմակերպության ղեկավար Չժեն Դացինը Դինցիցյաո գյուղ է ժամանել ուղղաթիռով և իր հայրենիքում անց է կացրել մի քանի օր։ Այդ ամբողջ ժամանակահատվածում նա հանդիպել է իր համագյուղացիների հետ և նվերներ բաժանել նրանց։

Գյուղի ավագ Մո Լիանյաի խոսքերով՝ մեծահարուստը բաժանել է մոտավորապես 9 միլիոն յուան (մոտավորապես 650 միլիոն դրամ) գումար, ինչպես նաև համագյուղացիներին նվիրել է կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ օդափոխիչներ, հեռուստացույցներ և սառնարաններ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն յուան (մոտավորապես 215 միլիոն դրամ)։

Բացի նվերներից՝ նա գյուղի բնակիչներին թույլ է տվել շրջագայել իր ուղղաթիռով։

Չժենը ծնվել է 1959 թվականին գյուղական աղքատ ընտանիքում։ Դպրոցից հետո նա ծառայության է անցել բանակում, որից հետո վերադարձել է գյուղ։ 1985 թվականին նա տեղափոխվել է Ուրումչի, որտեղ 10 տարի անց նա հիմնադրել է իր կազմակերպությունը։ Ներկայումս Չժենի կազմակերպության մեջ են մտնում 16 դուստր կազմակերպություններ։

2005 թվականին Forbes-ի տվյալներով՝ նա 146-րդ ամենահարուստ չինացին էր, սակայն 2008 թվականին նա իր դիրքերը զիջել է և իջել 339-րդ հորիզոնական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել