Yerkir.am-ը գրում է.

Փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28.588, որը 23 տոկոսով ավել է 2017 թվականի համեմատ:

Իսկ 2019թ. հունվարի տվյալներով մոտ 710 զբոսաշրջիկ է այցելել Արցախ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 676-ի համեմատ: «Ձմեռային շրջանը մեր երկրում զբոսաշրջության համար ամենահարմար ժամանակը չէ և հունվար ամսվա այս թիվը հույս է ներշնչում, որ այս տարի մենք կունենանք զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացում»,- ասել է Լեռնիկ Հովհաննսիյանը: Նա նաև նշել է, որ այս տարի ԿոնիՖԱ-յի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային) գավաթի խաղարկությունն է տեղի ունենալու Արցախում և հույս ունի, որ տվյալ ֆուտբոլային միջոցառման հետ կապված լինելու է զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք:

Անդրադառնալով կառավարության նախագծին, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար, նախարարը նշել է, որ այն խթանելու է զբոսաշրջությունը, նպաստելու է, որպեսզի շրջաններում ևս զարգանա զբոսաշրջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել