Azatutyun.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են գիշատիչ ներդրումների և քաղաքական միջամտության համար:

Հիշեցնելով կոմունիզմի փլուզման 30-ամյակի մասին՝ Փոմփեոն կոչ է արել դիմակայել Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությանը, որոնք ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ սպառնալիք են ժողովրդավարության և ազատ շուկայի համար:

Բրատիսլավան Մայք Փոփեոյի եվրոպական ուղևորության երկրորդ կանգառն է, առաջինը՝ Հունգարիան էր, նա մտադիր է այցելել նաև Լեհաստան, Բելգիա և Իսլանդիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել