1950թ.-ից աշխարհում կյանքի տևողությունը ավելացել է 22 տարով, գրում է Lancet ամսագիրը Global Burden of Disease հատուկ թողարկման մեջ:

GBD-ն ցուցանիշների խումբ է, որոնք բնութագրում են հիմնական հիվանդություններից մահացության և հաշմանդամության, վնասվածքների և դրանց ռիսկի գործոնների ցուցանիշները: GBD-ն 50 երկրների ավելի քան 500 հետազոտողների համագործակցության արդյունքն է:

Ըստ վերջին տվյալների՝ 1950 թ.-ի համեմատ մանկական մահացության մակարդակն աշխարհում կրճատվել է յոթ անգամ. եթե 1950-ին կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում մահանում էր ամեն 5-րդ երեխան, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 3.9%-ի:

Նույն ժամանակահատվածի համար տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 48-ից բարձրացել է մինչև 70.5-ի, իսկ կանանցը` 53-ից մինչև 76 տարեկանի:

Միևնույն ժամանակ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը, որի պատճառով մեկ տարվա ընթացքում 2-րդ տիպի շաքարախտից ավելի քան մեկ միլիոն մահ է գրանցվել, իսկ երիկամային անբավարարության հետևանքով՝ 500 հազար մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել