Մեծ Բրիտանիայում բժիշկները երեխային հանել են մոր արգանդից վիրահատության համար, իսկ հետո նրան վերադարձրել իր տեղը, գրում է The Mirror-ը:
Բերնեմ քաղաքի բնակչուհի Բեթամ Սիմփսոնի մոտ, որն ապրիլին պետք է ծննդաբերեր, բժշկական հերթական ստուգման ժամանակ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ պտուղը որոշակի շեղումներ ունի: Կնոջն ավելի մանրամասն հետազոտության համար ուղարկել են Էսեքս կոմսության հիվանդանոց, որտեղ բժիշկները երեխայի մոտ ողնաշարի թերություն են հայտնաբերել, որի դեպքում ողնուղեղը անբավարար է զարգանում մոր արգանդում:
Բժիշկները վիրահատությունն իրականացրել են հղիության վեցերորդ ամսում: Սիմփսոնը Մեծ Բրիտանիայում չորրորդ կինն է, որ նման բուժում է ստացել: Վիրաբույժները երեխային հանել են արգանդից, կատարել ողնուղեղի վերականգնման գործողություն, ապա երեխային վերադարձրել իր տեղը: Վիահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: