Ֆեոդալական ժամանակաշրջանում թագավորի կամ այլ հզոր կառավարչի պալատը յուրօրինակ բարձր կրթական հաստատություն էր համարվում, որի պատերի ներսում ազնվական ընտանիքների ժառանգներն անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ էին ստանում։ Օտար, սակայն դիրքով իրեն հավասար մարդկանց շրջապատում յուրաքանչյուրը պետք է սովորեր ընդունված վարքագծի կանոններն ու աշխարհիկ փայլ ստանալ, այսինքն՝ սոցիալիզացիայի ենթարկվել, սովորել հասարակությունում ինչ վարքագիծ դրսևորել։ Այս ամենն անելու համար այլ հնարավորություն չկար։ Արքայական պալատը, ըստ էության, միակ վայրն էր, որտեղ անառիկ ամրոցների բնակիչները հանդիպում էին միմյանց։

Նոր ժամանակներում բարեվարքության կանոնները սկսեցին ընդգրկել դանակների և պատառաքաղների օգտագործման բարդ կարգ, սակայն միջին դարերում իրական արիստոկրատ դառնալն առավել հեշտ էր. նրանք ուտում էին ձեռքերով։

Պալատական սովորողները պետք է ծանոթանային միմյանց հետ, առավելագույն թվով ընկերներ և նվազագույն թվով թշնամիներ ձեռք բերել, ճիշտ պատկերացում կազմել երկրի ուժեղագույն լորդերի և նրանց փոխհարաբերությունների մասին, որքան հնարավոր է շատ բան իմանալ սուվերենի և նրա ժառանգների մասին, և որ ամենագլխավորն է, լավ տպավորություն թողնել բոլորի վրա։ Այս ամենը շատ կարևոր էր նաև հենց իր՝ միապետի համար, քանի որ նրա համար միևնույն չէր, թե ով կդառնա նրա վասալը։

Պրակտիկայի ընթացքում սովորողները պալատում կարող էին լսել խոշոր ձախողումների և հաղթանակների մասին տարբեր պատմություններ, զենքի օգտագործում սովորել լորդերից, որոշ միջոցառումների մասնակցել։ Միջին դարերում մարդն ինչ-որ բան կարող էր սովորել միմիայն տարիքով ավելի մեծերից։

Պալատում հնարավոր էր նաև աշխարհագրություն սովորել։ Միապետին հյուր գնացած մարդիկ այլ երկրներում վիշապների չափսերի և աղջիկների բարոյականության մասին էին պատմում։ Այդ մարդիկ կրթություն էին ստանում պալատում և սկսում էին ճանապարհորդել՝ նոր արկածներ փնտրելու, ինչը պալատական կարիերայի եթե ոչ պարտադիր, ապա ցանկալի փուլ էր համարվում։

Սա արիստոկրատիայի յուրօրինակ խաղ էր, որն արտացոլված է նաև գրականության մեջ։ Ուսյալ ասպետներն այլ երկրների պալատներ էին այցելում, ծանոթանում էին իշխանների հետ, ծանոթանում էին տեղի սովորույթներին, օգտվում էին իրենց սովորածից։

Երիտասարդ ուսյալները պալատում կարող էին անցկացնել և՛ մի քանի օր, և՛ մի քանի տարի։ Այս հարցը հստակորեն չէր կարգավորվում։ Իրականում պրակտիկայի տևողությունը կախված էր ուսյալի ընտանիքի ֆինանսական հնարավորություններից։ Չնայած որ թագավորն իր հյուրերին որոշ անհրաժեշտ իրերով ու սննդով ապահովում էր, միևնույն է, պալատում սովորելը շատ թանկ էր։

Անգամ դարաշրջանի ամենամութ ժամանակներում պալատը լիքն էր ուսյալներով։ Եթե պալատականը թանկարժեք համազգեստ չէր կրում, բազմաթիվ ծառաներ չուներ, շատ գումար ու ձի չուներ, ապա նրան համարում էին աղքատ ընտանիքից եկած և մեծ ուշադրություն չէին դարձնում նրան։

Ուշ միջնադարում և նոր ժամանակներում թագավորական պալատի դերն աստիճանաբար նվազեց։ Կենտրոնացումը բարդացրեց երկրների ղեկավարումը։ Ազնվականներին կրթել ու հովանավորել արքաներն այլևս չէին կարողանում։ Պալատի կազմից առանձնացավ կառավարությունը, իսկ այն երկրներում, որտեղ ազնվականությանն ու վաճառական խավին հաջողվում էր հակադրվել աբսոլյուտիզմին, առանձնանում էր նաև պառլամենտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել