Azatutyun.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին, «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով՝ իրենց մտահոգությունների մեծ մասը դեռ չի փարատվել։

«Պարոն Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը, բայց փաստացի մեր մտահոգությունների մեծ մասը դեռ չի փարատվել և հիմա մենք հարցերով փորձում ենք պարզաբանումներ ստանալ այն բացերի վերաբերյալ, ինչ չենք գտել ծրագրում, այն մոտեցումների վերաբերյալ, ինչը խնդրահարույց ենք համարում, և այդ ամենից հետո միայն մենք կկարողանանք մեր դիրքորոշումն ասել։ Այս պահի դրությամբ «Լուսավոր Հայաստան»-ը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու նախագծին», - ասաց Գորգիսյանը։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը։ Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել է, թե «ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի» և եթե այն չփոխվի, ապա իրենք «կողմ քվեարկել չենք կարող»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել