Aysor.am-ը գրում է.

Եթե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է մասնակցելու Սիրիայում ռազմական գործողություններին, դա նշանակում է, որ մեր երկիրն ինչ-որ առումով ներգրավված է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ և իր փոքր լուման է ներդրել այդ գործում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Դ.Տոնոյանը, մասնավորապես, ասել էր, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասաց Տոնոյանը։

«Ես ողջունում եմ պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարությունը, որովհետև վերջիվերջո Հայաստանն այն պետությունն է, որը Սիրիայում հայ համայնք ունի։ Եթե մեր՝ այնտեղ գտնվելու նպատակներից մեկը մեր հայրենակիցների պաշտպանությունն է, ապա, իհարկե, Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունը միայն ողջունելի է։ Եթե նախկինում մենք ավելի մանրամասն չէինք անդրադառնում այս հարցին, ապա ուրախ եմ, որ այսօր պաշտպանության նախարարը հստակ դիրքորոշում հայտնեց։ Սա շատ դուխով հայտարարություն է», - ասաց քաղաքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել