Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավորները խնդրեցին մանրամասնել, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ներկայացնում իր ողջ ժողովրդի կարծիքը:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ՀՀ վարչապետը, այսինքն՝ կոնկրետ ինքը կարող է բանակցել ԼՂՀ հարցի կարգավորման համատեքստում միայն ՀՀ անունից, բայց չի կարող բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել ՀՀ վարչապետ, ԱԺ ընտրություններին էլ չի մասնակցել: «Հետևաբար ո՛չ ԱԺ-ին, ո՛չ վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցություններին հանդես գալ իր անունից: Ղարաբաղի ժողովուրդն ունի իր ղեկավարությունը, ընտրությունների միջոցով ձևավորել է պետական իշխանության մարմիններ, որոնց տվել է իր անունից հանդես գալու լիազորություն, հետևաբար ասում ենք, որ հարցի համատեքստում Ղարաբաղի անունից պետք է հանդես գա Ղարաբաղի ներկայացուցիչը»,-ասաց նա:

Մյուս կողմից՝ ըստ նրա՝ պետք է արձանագրել, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և իրենք ասում են, որ Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել