Aysor.am-ը գրում է.
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անհիմն է համարում իր ու Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծի մերժումը կառավարության կողմից։ Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է փոփոխություն մտցնել Քրեական օրենսգրքում և նախնական կալանքի մեկ օրը հաշվել որպես մեկուկես օր։
 
«Ե՛վ ես, և՛ ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը ներկայացրել էինք նախագիծ, որպեսզի մեկ օրը մեկուկես օր հաշվվի, ես նույնիսկ առաջարկել էի, որ հետհաշվարկ գնար 2003-2004 թթ-ից, որը հնարավորություն կտար, որ մի շարք մարդիկ ազատության մեջ լինեին։ Բայց երեկ չէ առաջին օրը մեր նախագիծը մերժվել է։ Հիմնավորումը, կներեք, լոլոներ է, այդ հիմնսվորումն ինձ համար բացարձակապես անհասկանալի է», - ասաց Զոհրաբյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել