Tert.am-ը գրում է.

Դահլիճում բավականին մարդիկ էին հավաքվել, երևի 99-ից հետո այդքան երկրապահ չէր հավաքվել, ոչ մեկ դեմ չեղավ իմ թեկնածությանը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր,  ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահի պաշտոնում իր թեկնածության։

«Ես հիմա ԵԿՄ նախագահ չեմ, քննարկման արդյունքում, թե ով կարա ղեկավարի հետագայում, կլինի համագումար և որոշում կկայացվի»,- ասաց նա։

Սասուն Միքայելյանը խոստանում՝ ԵԿՄ նախագահի ընտրվելու դեպքում կառույցը 90 տոկոսով փոխելու է։ Նա հիշեցրեց, որ ինքը ԵԿՄ-ի հիմնադիրներից մեկն է, 1993-ին եղել է վարչության 11 անդամներից մեկը, իսկ ԵԿՄ մինչև 1990-ը բավականին լավ կառույց է եղել։

«Այն ժամանակ կառույցը կարողացել է ներկայացնել մարդկանց գործունեությունը պատերազմական շրջանում և դրանից հետո։  Մի օրինակ բերեմ՝ ազատամարտն ազատագրել է 10 400 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ այդ ժամանակահատվածում՝ մինչև 94-ը, զոհվել  է 6007 մարդ, դա փառքի արժանի  գործունեություն է, որը ծավալել են մեր ազատամարտիկները, իսկ գլխավոր դերում եղել են երկրապահները։ Մենք պետք է կարողանանք այդ ամեն ինչը՝ արժեքների  կուրսը այսօր ճիշտ ներկայացնել ժողովրդին, որովհետև մենք պատմություն ունենք, գրեթե 700 տարի հետո առաջին անգամ հող ենք ազատագրել, ինչը ճիշտ չի մատուցվել ժողովրդին, ինչի պատճառով այսօր ժողովուրդը երկրապահին այլ աչքերով է նայում»,- մանրամասնեց Միքայելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել