Aysor.am-ը գրում է.

Թալիշում իրադրությունն ընդհանուր առմամբ հանգիստ է, հատուկենտ կրակոցներ են հնչում։ Այս պահին գյուղում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ անդրադառնալով համայնքի վերակառուցման, վերաբնակեցման ապագա ծրագրերին։

«Բուռն ընթացքի մեջ են հիմքից կառուցվող 10 նոր առանձնատան շինարարական աշխատանքները։ Երկրորդ ծրագրով էլ 14 անհատական տուն է վերանորոգվում։ Աշխատանքները զուգահեռ են ընթանում։ 5-6 տարբեր շինարարական կազմակերպություն է աշխատում։ Նախատեսվում է, որ կառուցապատման և վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա հուլիսին։
Դրանից հետո երևի 3-4 տուն ևս կվերանորոգվի։

Ինձ թվում է, որ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մինչև սեպտեմբերի 1-ը բնակչության տեղափոխությունը կկազմակերպվի։ Այդ ժամանակ ավելի ակնառու կլինի, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն և ինչ հերթականությամբ», - ասաց  Թալիշի գյուղապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել