Armenpress.am-ը գրում է.

Երևանի ավագանին փետրվարի 12-ին հրավիրված հերթական նիստում միաձայն հաստատեց ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներն են` «Իմ քայլը» խմբակցությունից  Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Լյուդմիլա Սարգսյանը , «Լույս» խմբակցությունից` Անի Խաչատրյանը:

Ավագանու հերթական նիստին մասնակցում է ավագանու 50 անդամ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Երևանի ավագանու անդամները նիստը սկսեցին հոտնկայս` Երևանի հիմնի ներքո:

«Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը քաղաքապետից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյակ է Արզումանյան 10 հասցեում տիրող իրավիճակի մասին: Հայկ Մարությանը նշեց, որ տեղյակ է Երևանի բոլոր խնդիրներին: «Մենք այդ մարդկանց ընդունել ենք, ընդունելության օր է նշանակվելնաև ինձ մոտ: Նրանք եկել են, մենք զրուցել ենք, ամենօրյա ռեժիմով մեր աշխատակիցներն աշխատում են նրանց հետ այս ուղղությամբ, և մենք լուծումներ ենք տվել: Նրանք կարծես թե արգելակում են գործընթացը ինչ-ինչ պատճառներով»,-նշեց քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել