Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու նիuտը, օրակարգում 7 հարց է:

Ավագանին կքննարկի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանին և հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանին ընտրելու մասին հարցը: 

Կներկայացվի նաև «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, կքննարկվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը, ինչպես նաև կհաստատվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել