Այն մարդիկ, ում հետ մենք շփվում ենք, մեզ վրա մեծ ազդեցություն են թողնում, քան ընդունված է մտածել: Ավելին՝ ձեր ընկերական հարաբերությունները կարող են էական ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե որքան եք դուք վաստակում։

Թոմաս Քորլին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել է հարուստ մարդկանց սովորությունները 5 տարվա ընթացքում։ Նա հայտնաբերել է, որ նրանք բոլորը մեկ ընդհանուր բան ունեն՝ նրանք ցանկացած եղանակով խուսափում են հոռետեսներից։

«Իրենք իրենց միլիոնատեր դարձրած մարդիկ ուզում են շփվել միայն նրանց հետ, ովքեր իրենց մոտ դրական ասոցիացիաներ են առաջացնում։ Նրանք մարդկանց մեջ գնահատում են լավատեսությունը, նպատակամղվածությունը, էնտուզիազմը, աշխարհին դրական հայացքով նայելը»,- պատմում է փորձագետը։

Քորլիի հետազոտության մասնակիցը դարձած հարուստ մարդկանց 86 տոկոսը խոստովանել է, որ գիտակցաբար փնտրում են այնպիսի մարդկանց հետ ծանոթություններ, որոնք պոզիտիվ են մտածում ու փող աշխատելու հարցում մյուսներից ավելի շահագրգիռ են ու մի փոքր ավելի են մտածում այդ ուղղությամբ, քան ուրիշները։

Մյուս կողմից՝ նրանք նույնքան գիտակցաբար սահմանափակում են իրենց վրա տոքսիկ, բացասական տրամադրվածություն ունեցող մարդկանց հնարավոր ազդեցությունը։

Իրենց շրջապատում տոքսիկ, բացասական տրամադրվածություն ունեցող մարդկանց փոխարինումը նրանց դրական անալոգներով ընդհանուր մղում է բոլոր հարուստ մարդկանց համար։

Եզրակացություն․ մենք բոլորս՝ և՛ հարուստները, և՛ աղքատները, ակամա, ենթագիտակցական մակարդակում նմանակում ենք այն մարդկանց, որոնց հետ ինքներս մեզ ենք ասոցացնում կամ ում հետ շփվում ենք։

«Կյանքում երկարաժամկետ հաջողություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դուք դրական աշխարհայացքով եք օժտված»,- ասում է Քորլին։

Եվ, ի դեպ, նա միակը չէ, ով ենթադրել է, որ ֆինանսական հաջողության գլխավոր պայմանը պոզիտիվն ու դրական հարաբերություններն են։ 100 տարի առաջ այս գործոնին ուշադրություն է դարձրել լրագրող Նապոլեոն Հիլը։ Եվ նա եկել է նմանօրինակ եզրակացության այն բանից հետո, երբ հարյուրավոր հարցազրույցներ է վարել այդ ժամանակի 500 ամենահարուստ մարդկանց հետ։

«Տղամարդիկ և կանայք հակված են փոխ առնել այն մարդկանց բնավորությունն ու սովորությունները, ում հետ շփվում են։ Իսկ մտքի ուժն իր հերթին նույնպես շատ կարևոր է»,- գրել է նա 1937թ. լույս տեսած իր «Մտածիր ու հարստացիր» գրքում, որն անհավանական ճանաչում ձեռք բերեց։

Այս ամենը ճիշտ է նաև հակառակ ուղղությամբ։ Մենք հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունենք, եթե անընդհատ շփվենք հոռետես, բացասականորեն լիցքավորված մարդկանց հետ։

Նմանը նմանին է ձգում։ Խուսափեք հոռետեսներից ու սկսեք շփվել միայն լավատես մարդկանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել