««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով:

Ըստ մեր աղբյուրների՝ համայնքային ոստիկաններն այցելում են և մարդանց բնակարան­ներ, և խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապե­տությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:

Նրանց հետագա գործողությունները կանխելու և բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների և սպասարկման կենտրոնների նկատմամբ:

Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երևանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել