«ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա, այդ պաշտոնին առաջադրվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրան առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է մի­աձայն:

Հատկանշական է փաստը, որ Միքայելյանը երկար ժամանակ չէր համաձայնում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել, և ամիսներ շարունակ ազատամարտիկները և´ հրապարակային, և´ ներկուլիսային հանդիպումներում խնդրել, հա­մոզել ու «պարտադրել» են Միքայելյանին՝ գնալու այդ քայլին:

Այս առումով պատահական չէր փաստը, որ Միքայելյանին առաջադ­րելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն, նրա օգտին են քվեարկել նաև նրանք, որ ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից և մի­այն վերջերս վերադարձել:

Հիշեցնենք՝ ԵԿՄ-ում սկզբում ցանկացել էին վարչության նախագահ ընտրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին. նա նույնիսկ տվել էր իր համաձայնությունը: Սակայն, երբ խոսվեց Սասուն Միքայելյանին ԵԿՄ վարչության նախագահ առաջադրելու մասին, Արամ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնեց: Երեկ նա ոչ միայն պաշտպանեց «Սասուն» ջոկատի հրամանատարին, այլև, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արամ Սարգսյանը մտադիր է այսքանից հետո մնալ Սասուն Միքայելյանի կողքին և ամեն կերպ աջակցել՝ վերականգնելու ԵԿՄ-ի անունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել