Որոշ մարդիկ չեն կարողանում հավատարիմ լինել։ Անկախ ամեն ինչից՝ յուրաքանչյուր մարդ ցանկանում է գտնել մեկին, ով իրենով կլցնի իր կյանքը և չի դավաճանի, սակայն փաստը մնում է փաստ։ Եվ եթե կասկածներ կան, ապա ավելի լավ է որքան հնարավոր է շուտ իմանալ ճշմարտությունը։

Փոխվել են նախասիրությունները

Նոր բաներ փորձելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե փոփոխությունները շատ անսպասելի են և ծայրահեղ, ապա հավանաբար դա նախասիրություն է, որը ձեր սիրելին փոխառել է ուրիշից։ Երբ մարդ սիրահարվում է, այդ ժամանակ հետաքրքրությունների և զբաղմունքների փոխանակությունը տեղի է ունենում շատ հեշտ և աննկատ։

Սովորականից ուշադիր է դարձել

Եթե ձեր զուգընկերը առաջ ձեզ չէր զանգահարում, ծաղիկներ և նվերներ չէր տալիս, իսկ հիմա միանգամից սկսել է առանց առիթի նվերներ անել, ապա այս դեպքում նույնպես պետք է մտահոգվեք։ Այս կերպ նա կարող է փորձել քավել իր մեղքերը։ Բաժանման դեպքում նա դրանով փորձելու է հանգստացնել և՛ իրեն, և՛ ձեզ։

Արտաքին տեսքի կտրուկ փոփոխություններ

Եթե ձեր սիրելին անսպասելիորեն սկսել է հետևել իրեն, փոխել է սանրվածքը, հետևում է հագուստի կոկիկությանը, եթե փոխվել են նրա պահվածքի որոշ մանրուքներ, ապա պետք է ուշադրություն դարձնել և հասկանալ, թե ինչն է պատճառը։ Դժվար թե միալար կյանք և որոշակի սովորություններ ունեցող մարդն առանց որևէ պատճառի լուրջ փոփոխությունների գնա։

Քննադատում է խաբեությունը և դավաճանությունը

Եվս մեկ նախանշան․ զուգընկերը քննադատում է այն մարդկանց, ովքեր խաբում են կամ դավաճանում։ Սա յուրօրինակ ինքնապաշտպանության մեխանիզմ է, որը կիրառվում է, որպեսզի զուգընկերոջ մտքով անգամ չանցնի, որ իրեն կարող են դավաճանել։ Եթե մարդը շատ զգայուն կերպով քննադատում է դավաճանողին կամ խաբեբային, ապա հավանաբար ինքն այդքան էլ անկեղծ չէ։

Փոխվում է շփման տոնայնությունը

Ուրիշի հետ հարաբերություններ ունեցող մարդու մոտ ուշ թե շուտ լարվածություն է առաջանալու, քանի որ մտածելու է, որ իրեն կարող են մեղադրել խաբեության կամ դավաճանության մեջ։ Նա սկսում է խուսափել հարցերին հստակ պատասխաններ տալուց, դադարում է օգտագործել զգացմունքներին վերաբերող իրեն բնորոշ արտահայտությունները, փորձում է շփվել բացառապես չեզոք թեմաների կամ կենցաղի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել