Մի խումբ ճապոնացի գիտնականեր վերլուծության են ենթարկել տիրանոզավրերի սննդակարգը և եկել եզրակացության, ըստ որի՝ դինոզավրերը նպաստել են երկրագնդի կանաչապատմանը։

Տիրանոզավրերը գիշատիչներ են, սակայն իրենց բուսակեր զոհերին ուտելով նրանք կարող էին տարածել բույսերի սերմերը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ «ծաղկային հեղափոխության» հաջողությունը մեծամասամբ կապված է տիրանոզավրերի հետ, որոնք բույսերին օգնել են նոր տարածքներ գրավել։

Նոր հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են տիրանոզավրերի հեռավոր բարեկամ համարվող 51 տեսակի թռչունների սննդակարգը, որպեսզի պարզեն, թե սերմերը որքան երկար ժամանակ կարող են պահպանվել նրանց աղիներում։

Համակարգչային մոդելը ցույց է տվել, որ սերմերը տիրանոզավրերի աղիներում կարող էին մնալ 5-7 օր, որից հետո նրանք դուրս են գալիս։ Գիտնականները ենթադրում են, որ այսպես դինոզավրերը սերմերը կարող էին տեղափոխել տարբեր հեռավորությունների վրա՝ աստիճանաբար կանաչապատելով երկրագունդը։

Հաշվի առնելով, որ տիրանոզավրերն անընդհատ տեղաշարժվող կենդանիներ են, նրանք սերմերը տարածել են շատ մեծ հեռավորության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել