Yerkir.am-ը գրում է.

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկել է երկու թեմա` կառավարության ծրագիրը և անցումային արդարադատության վերաբերյալ թեմաները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Իր համար կառավարության ծրագիրը դրական է, և հարցեր չի ունեցել ծրագրի հետ կապված: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ կառավարության ծրագրի քվեարկության հարցը չի քննարկվել: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե կառավարության ծրագիրը զերծ է թվերից և կենացի է նման, Մակուցը չհամաձայնեց այդ տեսակետի հետ՝ ասելով, որ ծրագիրը հստակեցումների կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել