168.am-ը գրում է.

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկուն այսօր հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան 21-րդ տեղամասում՝ այսպես կոչված Դերասանների ծառուղում, տեղեկացնում է Life-ը:

Յուրսկու գերեզմանը հեռու չէ դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայայի, գրողներ Վլադիմիր Վոյնովիչի եւ Էդուարդ Ուսպենսկու, կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկու շիրիմներից: Յուրսկուն վերջին անգամ հրաժեշտ տալու էին եկել նրա բազմաթիվ գործընկերներն ու երկրպագուները:

Հիշեցնենք, որ խորհրդային եւ ռուս դերասան, թատրոնի ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Յուրսկին 83 տարեկան հասակում մահացել է լույս փետրվարի 8-ի գիշերը սրտի կանգի հետեւանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել