Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի:

Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսպիսով՝  ՀՀ քննչական կոմիտեի և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 թվականի  փետրվարի 9-ին՝ ժամը 21:00-ին, Երևան քաղաքի Ռոստովյան և Արցախի փողոցների հատման խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին  բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ նույն վայրից նույն ժամին բերման է ենթարկվել 1980 և 1971 թվականներին ծնված ԻԻՀ 2 քաղաքացի:

Բերման է ենթարկվել նաև Իրանի՝ 1959 թվականին ծնված մեկ այլ քաղաքացի և նրան  հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը, ով հետաքննության մարմնին է ներկայացրել կաշվե պայուսակ՝ հայտարարելով, որ այն պատկանում է ավտոմեքենայի ուղևոր` ԻԻՀ քաղաքացուն, և որի զննությամբ պայուսակից հայտնաբերվել են էլեկտրոնային կշեռք և պոլիէթիլենային 5 փոքրիկ տոպրակներով՝ ընդհանուր առմամբ մոտ 52,06 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային զանգված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել