Aysor.am-ը գրում է.

Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացնում է շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

«Վերջերս կառավարության նիստերից մեկում ասացի, որ կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էական, լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձև կրպակներից: Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան իրար հետ համագործակցել», - «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ նախաձեռնությամբ են հանդես եկել և մարտի 23-ին մտադիր են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ:

«Իհարկե, առաջին անգամ չէ, որ շաբաթօրյակ իրականացվում է: Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, կառավարությունը երկու տարի առաջ իրականացրել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար է: Բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները կամ բացթողումները, որոնք այս ծրագրի իրականացման ընթացքում եղել են», - ասաց ՀՀ վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել