Panorama.am-ը գրում է.

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Դեպքի մասին հասարակությունն իմացավ ոչ թե պետական մարմիններից, այլ լրատվամիջոցից։

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դեպքի վերաբերյալ տեղեկություն չհրապարակելու պատաճառների մասին հարցին, ասաց.

«Քանի որ դեպքը կապ չունի մարտական հերթապահության ու ծառայողական  իրավիճակի հետ,  նախաքննությունն այդ հարցում հստակ պատասխան չունի, դրա համար տեղեկությունը չի հաղորդվել»։

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ  հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում  ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում՝ կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը:

Է. Գրիգորյանը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել